AM
3 Հուլիս 2012 - 14:10 AMT

Լեհական բանտից ազատ են արձակվել Եվրո-2012-ի ժամանակ ձերբակալված չորս ռուսաստանցի երկրպագուները

Լեհական բանտից ազատ են արձակվել չորս ռուսաստանցի երկրպագուները, որ ձերբակալվել էին Եվրո-2012-ի ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքսը»: «Ուրախ ենք հայտնել, որ ձեռնարկված միջոցների շնորհիվ բոլոր երկրպագուները շուտով ազատ կարձակվեն և կկարողանան մեկնել Լեհաստանից»,-ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարության մեջ:

«Եվս երեք երկրպագուներ դեռևս մնում են բանտում»,-ասել է նա: