Հայաստանի Թենիսի ֆեդերացիան և Միջազգային թենիսի ֆեդերացիան (ITF) հուլիսի 9-14-ը Երևանում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացնում են «Ամերիա Գավաթ» Futures դասի` տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշար, որի համար «Ամերիա» ընկերությունների խումբը սահմանել է մրցանակային ֆոնդ 15000 ԱՄՆ դոլարի չափով, ասվում է Ամերիաբանկի հաղորդագրության մեջ: Մրցաշարին մասնակցելու համար Երևան է ժամանել շուրջ 100 թենիսիստ, ավելի քան տասնհինգ երկրից` Ռուսաստան, Չեխիա, Բելառուս, Սլովակիա, Ուկրաինա, Լեհաստան, Ավստիա, Հնդկաստան և այլն:
«Ամերիա Գավաթ» մրցաշարին մասնակցում են նաև ՀՀ թենիսի տղամարդկանց հավաքականի անդամներ Խաչատուր Խաչատրյանը և Աշոտ Գևորգյանը: Առաջին անգամ Հայաստանում պրոֆեսիոնալ մրցաշարի է մասնակցելու շնորհալի թենիսիստ Տիգրան Մարտիրոսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում և այսուհետ հանդես է գալու տղամարդկանց թենիսի Հայաստանի հավաքականի կազմում:
Մրցաշարը դատում են Միջազգային թենիսի ֆեդերացիայի մրցավարներ, որոնց թվում են տարածաշրջանում միակ white badge կարգի մրցավարներ Գրիգոր Դավթյանն ու Արսեն Մովսիսյանը: Մրցաշարի գլխավոր մրցավարն է silver badge կարգի մրցավար Պավել Լիսովցևը, ով առաջին անգամ է Հայաստանում:
Առաջին անգամ հնարավոր կլինի մրցաշարի բոլոր խաղերին հետևել նաև on line տարբերակով, Միջազգային թենիսի ֆեդերացիայի կողմից գործածվող Live Scoring ծրագրի միջոցով` ալցելելով tennisarmenia.am կայք:
Վերջին տարիներին Հայաստանում թենիսը մեծ զարգացում է ապրում:
2000թ-ից Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հարություն Փամբուկյանը, ում կատարած մեծ ներդրումների ու համակարգված աշխատանքի շնորհիվ թենիսը Հայստանում սկսեց զարգացում ապրել, ՀԹՖ-ին կից ստեցծվեց միջազգային չափանիշներին համապատասխանող Orange Tennis թենիսի բազա, ինչը նպաստեց և թույլ տվեց, որպեսզի Հայաստանում անցկացվեն միջազգային մրցաշարեր:
Մեր պատանի և պրոֆեսիոնալ մարզիկները մասնկացում են տարբեր միջազգային մրցաշարերի: Միջազգային Թենիսի Ֆեդերացիայի մասնագետների կողմից անցկացվում են սեմինարներ, մասթեր քլասեր ՀԹՖ-ի մարզիչների և մրցավարների համար: ՀԹՖ-ն իրականացնում է անվճար պարապմունքներ հարյուրավոր 5-8 տարեկան երեխաների համար:
«Ամերիա» անվանման և ապրանքանիշի ներքո գործող ընկերությունները հանդիսանում են հայաստանյան շուկայում առավել դինամիկ և արագ զարգացող, մասնագիտացված ծառայություններ մատուցող հաստատություններ, որոնք գործունեություն են ծավալում իրավական, կառավարման, ներդրումների և գործարար ծրագրերի իրականացման աջակցման և խորհրդատվության, ինչպես նաև ֆինանսական և բանկային ծառայությունների ոլորտում: «Ամերիա» ընկերությունների կողմից առաջարկվող խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների փաթեթի միջոցով համալիր աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում գործող կազմակերպություններին և անհատներին:





