AM
9 Հուլիս 2012 - 13:33 AMT

«Գազպրոմը» դարձել է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի առաջիկա երեք տարիների պաշտոնական հովանավորը

Աշխարհի խոշորագույն գազ արդյունահանող ընկերությունը՝ «Գազպրոմը» դարձել է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի առաջիկա երեք տարիների պաշտոնական հովանավորը, ընկերությունը նաև կհովանավորի ՈւԵՖԱ 2012, 2013 և 2014թթ. Սուպերգավաթի մրցաշարերը, ասվում է ՈւԵՖԱ պաշտոնական կայքում:

«Ես վստահ եմ, որ համագործակցությունը օգտակար կլինի ընկերության վարկի համար և նոր մակարդակի կբարձրացնի մեր ապրանքանիշը»,-ասել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը: