AM
11 Հուլիս 2012 - 12:56 AMT

Ռեդնապպին ցնցել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակում ներառվելը

Անգլիական «Տոտտենհեմ հոստպուրի» նախկին գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապպը հայտարարել է, որ իր հետ կապ չեն հաստատել Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավորելու առնչությամբ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նա ցնցված է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակում ներառվելու նորությամբ, ինչի մասին նախօրեին հայտարարել էր Ռուսաստանի ֆուտբոլային միությունը: Միևնույն ժամանակ, Ռեդնապպը կարծում է, որ «դա ֆանտաստիկ պաշտոն է»: