Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է կարծիքով այն մասին, թե ինչ է սպասվում Դոնեցկի «Մետալուրգին» Եվրոպայի լիգայի նոր խաղաշրջանում, և իր նախկին ակումբին մաղթել է հաջողություն:
«Կարծում եմ` «Մետալուրգը» հնարավորություն ունի իրեն լավ դրսևորելու և հետո միայն սկսելու իր ելույթները Եվրոպայի լիագում: Ես նրանց հաջողություն եմ մաղթում, տա Աստված, որ հնարավորինս շատ հաղթեմ և բարձրացնեն Ուկրաինայի վարկանիշը»,-հայտարարել է Մխիթարյանը` «Շախտյորի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
«Այո, մենք լավ ենք սկսել խաղաշրջանը, սակայն այս խաղն արդեն անցյալում է, իսկ մենք պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա` Կիևի «Արսենալի» հետ: Մեզ ծանր խաղ է սպասվում: Մենք պետք է հնարավորինս շում մոռանանք Սուպերգավաթի մասին և շարունակենք պատրաստվել»,-հավելել է նա:
Ինչ վերաբերում է զգացումներին Սուպերգավաթում հաղթանակից հետո, ապա Մխիթարյանը հայտարարել է. «Շատ լավ, չէ որ սա թիմի համար ևս մեկ մրցանակ է, սակայն, ցավոք, այն այլևս պատմություն է: Մենք պետք է հնարավորինս շատ մրցանակներ շահենք և հետո միայն հանգիստ խղճով հիշենք դրանց մասին»:





