AM
13 Հուլիս 2012 - 08:00 AMT

ԱՄՆ կոնգրեսականներին վրդովեցրել է օլիմպիական հավաքականի համազգեստը, որ կարվել է Չինաստանում

Օլիմպիական խաղերի շեմին ԱՄՆ-ում խոշոր սկանդալ է տեղի ունեցել օլիմպիական թիմի համազգեստի պատճառով: Ինչպես հայտնում է Fox News-ը, համազգեստը կարվել է Չինաստանում, ինչ էլ վրոդեցրել է կոնգրեսականներին:

Ազգային օլիմպիական կոմիտեն պետք ամաչի: Ինձ թվում է, նրանք պետք է հավաքեն համազգեստներն ու այրեն դրանք, ու ամեն ինչ նորից սկսեն»,-ասել է Հարրի Ռիդը ԱՄՆ ազգային գույներով կարված համազգեստի վրա « Made in China» պիտակներ են:

Օլիմպիական կոմիտեն իր հերթին դրանում ոչ մի վատ բան չի տեսնում: «ԱՄՆ հավաքականը, ի տարբերություն շատ թիմերի, ֆինանսավորվում է մասնավոր ներդրումների հաշվին: Մենք հպարտանում ենք համագործակցությամբ դիզայներ Ռալֆ Լորանի հետ համագործակցությամբ և անհամբեր սպասում ենք մեր օլիմպիականների ելույթներին»,-ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:

Մինչդեռ համազգեստ արդեն կարելի է գնել ինտերնետով 1600 դոլարով: