AM
13 Հուլիս 2012 - 11:26 AMT

Ավարտվել են «Ամերիա Գավաթ» մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերն ու զուգախաղերի եզրափակիչը

«Օրանժ Թենիս» ակումբում այսօր ավարտվեցին «Ամերիա Գավաթ» մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերն ու զուգախաղերի եզրափակիչը: Խաղերի արդյունքները հետևյալն են`Ստանիսլավ Վովկը հաղթել է Նիկոլաս Բասիլաշվիլուն (Յու Քոմ Գավաթի ֆինալիստ) 6-3,6-0 հաշվով:

Օլեքսանդր Նեդովեսով – Արթուր Դե Գրիֆ (Յու Քոմ Գավաթի հաղթող) խաղն ավարտվել է 3-0 հաշվով. վնասվածքի պատճառով Արթուրը չի շարունակել խաղը:

Զուգախաղի եզրափակիչի արդյունքները հետևյալն են Անդրեյ Քյումակ (Մոլդովա) / Օլեոքսանդր Նեդովեսով (Ուկրաինա) զույգը հաղթել է 6-4,6-2 հաշվով Պատրիք Էլիաս (Գերմանիա) / Վլադիսլավ Մանաֆով (Ուկրաինա) զույգին:

Վաղը` հուլիսի 14-ին ժամը 11-ին «Օրանժ Թենիս» ակումբում մեկնարկելու է «Ամերիա Գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղը` Ստանիսլավ Վովկ (Ռուսաստան) Օլեոքսանդր Նեդովեսով (Ուկրաինա)

Խաղից անմիջապես հետո տեղի կունենա մրցաշարի մրցանակաբաշխությունն ու պաշտոնական փակումը: