«Չելսիի» նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան շաբաթ օրը ժամանել է Շանհայ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ֆուտբոլի հարյուրավոր երկրպագուներ իրենց կուռքին դիմավորում էին Շանհայի օդանավակայանում:
Դրոգբան պայմանագիր է կնքել չինական «Շանհայ Շենհուա» ֆոիտբոլի ակումբի հետ: Ըստ պայմանագրի 34-ամյա Դրոգբան շաբաթական կստանա 30 հազար դոլար:





