Հուլիսի 16-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ոչ ոքի՝ 1:1 հաշվով է ավարտել առաջին ստուգողական հանդիպումը “Շիրակ-2” թիմի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանքավանում, որտեղ Հայաստանի պատանեկան ընտրանին անցկացնում է ուսումնամարզակական հավաք:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Նարեկ Ասլանյանը:
Հուլիսի 20-ին հավաքականը կանցկացնի ստուգողական հանդիպում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:





