AM
18 Հուլիս 2012 - 08:58 AMT

ԱՄՆ Պետդեպը Օլիմպիական խաղեր կգործուղի իր աշխատակիցներին

ԱՄՆ Պետդեպարտամենտը Օլիմպիական խաղեր կգործուղի իր աշխատակիցներին բրիտանացի գոծընկերների հետ աշխատելու համար, ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելլը:

«Պետդեպարտամենտի ավագ գործակալը կընդգրկվի համակարգող կոմիտեի կազմում ու կապահովի տեղեկատվության փոխանակումը»,-մեջբերում է Վենտրելլի խոսքը «Ինտերֆաքսը»:

Պետդեպի աշխատակիցները ոչ թե ուղղակիորեն անվտանգությունը կապահովեն, այլ ուղղակի կօգնեն բրիտանական իշխանություններին:–