AM
18 Հուլիս 2012 - 09:02 AMT

2,5 րոպե ծանրորդի հետ

(?) Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:

(!)Ես մտածում էի, որ դահլիճում միայն մեկ ծանրաձող կլինի, բայց մտա ու մի քանի հատ էր: Սա ինձ համար շատ զարմանալի էր: Ինձ թվում էր, որ միանգամից կարողանալու եմ բարձրացնել ծանրաձողը ու գնացի թարս բռնեցի: Երևի սա է իմ առաջին հիշողությունը:

(?)Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:

(!)Այո:

(?)Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:

(!)Մեր Գյումրին փոքր է ու տաքսիով մի տեղ գնալը 500 դրամ է, միկրոավտոբուսում էլ ծանոթներն այնքան շատ են… Միևնույն է, դրամային տարբերությունը շատ չի լինելու, ու օգտվում եմ տաքսիից (ծիծաղում է):

(?)Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:

(!)Մի շաբաթ առաջ 750 դրամով եմ տեսել:

(?)Սիրո՞ւմ ես չիփս ուտել:

(!)Այո, հենց հիմա սենյակումս դրած է:

(?)Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:

(!)Չգիտեմ: Ուշադիր էլ չեմ եղել, դու ասացիր նոր մտածեցի այդ մասին:

(?)Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում մարդկանց մեջ:

(!)Որ ոնց կարող է մարդ եկու հոգու կռվեցնել ու մեջից չոր դուրս գալ:

(?)Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:

(!)Եթե Ծաղկաձորի հետ համեմատեմ Լոնդոնը` անձրևը երևի:

(?)Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:

(!)Ես շատ քիչ եմ նայում հեռուստացույց: Բայց հիմնականում հումորային, թեթև ծրագրեր եմ նայում:

(?)Ո՞վ է առաջին հայ ժամանակակից Օլիմպիական խաղերի չեմպիոնը:

(!)Մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը:

(?)Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:

(!)Վերջին` Պեկինի խաղերի, երբ մեր մարզիկները միայն բրոնզ բերեցին:

(?)Քո սիրած մուլտֆիլմը:

(!)«Ռիո»:

(?)Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:

(!)Ճիշտն ասած չեմ տեսել:

(?)Երբեմն ես կարոտում եմ…

(!)Տունը:

(?)Երբ ես փոքր էի երազում էի…

(!)Սպորտում հաջողություններ ունենալու մասին:

(?)Իմ անունը դրել են Մելինե, որովհետև…

(!)Հորաքույրս է այդպես ուզել:

(?)Ես սիրում եմ գումար ծախսել…

(!)Սպորտայի հագուստի և ուտելիքի վրա:

(?)Ինձ խենթացնում է, երբ …

(!)Չեմպիոն եմ դառնում:

(?)Բոլորից համեղ պատրաստում է …

(!)Մայրիկս: