ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` 2012թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մասին հաջող անցկացման համար իրականացված կարևոր աշխատանքի համար:
Պլատինին ընդգծել է, որ առաջնությունն աննախադեպ հաջողություններ է գրանցել բոլոր մակարդակներում: Նա նաև հույս է հայտնել, որ EURO-2012-ը կմնա ուկրաինացիների հիշողության մեջ:
«Ցանկանում եմ նաև, որ այն ենթակառույցները, որոնք անհրաժեշտ էին առաջնության անցկացման ժամանակ, ներգրավվեն հետագա զարգացման ռազմավարության մեջ»,-ընդգծել է Պլատինին:





