(?)Բնութագրիր քեզ:
(!)Քչախոս, ամաչկոտ, բնավորությամբ հանգիստ:
(?)Ի՞նչ սովորություններ ունես:
(!)Ընկերներիս և հարազատներիս հետ միշտ նշում ենք հաղթանակներս:
(?)Քո սիրած երգը:
(!)Սիրում եմ Ջենիֆեր Լոպեսի երգերը:
(?)Ի՞նչ ես սիրում ուտել:
(!)Քաղցրավենիք եմ շատ սիրում, հատկապես` թխվածքներ:
(?)Քո ամենալավ հնարքը, որ կատարել ես:
(!)2 հնարք կարող եմ առանձնացնել, մեկը կատարել եմ այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչում, մյուսն էլ երիտասարդների աշխարհի առաջնությունում: Երկու առաջնություններում էլ դարձել եմ չեմպիոն:
(?)Քո ամենամոտ կամ լավ ընկերը:
(!)Չնայած շատ ընկերներ ունեմ, բայց կուզեի առանձնացնել ձեզ` քեզ Հասմիկ ու Գոհարին (խմբ. PanARMENIAN.Net-ի թղթակիցները): Շատ ուրախ եմ, որ ձեզ պես լավ ընկերներ ունեմ:
(?)Իսկ ի՞նչ է ընկերությունը քեզ համար:
(!)Այն մարդը, որը ընկերներ չունի, ոչնչի էլ չի կարող հասնել:
(?)Ի՞նչ երբեք չես անի:
(!)Աստղային հիվանդությամբ չեմ տառապի (ծիծաղում է):
(?)Ի՞նչը կարող է քեզ հավասարակշռությունից հանել:
(!)Երբ մարզումների ժամանակ ինչ որ բան չի ստացվում:
(?)Դու դարձել ես ըմբիշ, որովհետև …
(!)Փոքր տարիքից սիրել եմ այս մարզաձևը և ցանկացել եմ հաջողությունների հասնել:
(?)Ինձ թվում է, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր …
(!)Չեն պայքարում իրենց նպատակին հասնելու համար:
(?)Օլիմպիադա մեկնող մարզիկը մտածում է…
(!)Միայն հաղթանակի մասին:
(?)Եթե մի օր հանդիպեմ ոսկե ձկնիկի կխնդրեմ երեք բան`
(!)Առողջություն, սպորտային հաջողություն և մեր երկրին բարգավաճում:





