AM
19 Հուլիս 2012 - 11:40 AMT

Հրաչյա Ռոստոմյան. Երբ զգամ, որ այլևս չեմ հասցնում` կհրաժարվեմ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Հրաչյա Ռոստոմյանն այս տարվա հունիսին նշանակվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Ռոստոմյանը շարունակում է աշխատել նաև որպես Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար և բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոստոմյանը նշեց, որ իր ծանրաբեռնվածությունը շատ է ու երբ զգա, որ այլևս չի հասցնում` կհրաժարվի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

«Ես այնպես չեմ անի, որ իմ պատճառով ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի մարզաձև տուժի: Հիմա ամեն ինչ հասցնում եմ, ու եթե զգամ, որ այլևս այդպես հնարավոր չէ աշխատել, կթողնեմ բասկետբոլը, մարզաձև, որը ես շատ եմ սիրում»,- նշեց Ռոստոմյանը: