(?)Բնութագրիր քեզ:
(!)Հանգիստ մարդ եմ:
(?)Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ:
(!)Շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ:
(?)Քո ուժեղ և թույլ կողմերը:
(!)Թույլ, որ շուտ եմ բռնկվում, իսկ ուժեղ` համբերատար եմ:
(?)Քո սիրած գիրքը:
(!)Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն եմ սիրում` թե չափածո և թե արձակ:
(?)Ի՞նչ ֆիլմեր ես նախընտրում դիտել:
(!)Ֆիլմեր նայում եմ, բայց կոնկրետ անուն չեմ կարող տալ:
(?)Խոհանոցում շա՞տ ես լինում:
(!)Երբ տանը մենակ եմ ու ստիպված եմ ինչ-որ բան պատրաստել, այդ ժամանակ եմ լինում խոհանոցում, ու հիմնականում կարտոֆիլ եմ տապակում:
(?)Ամենագեղեցիկ քաղաքը:
(!)Ռիո Դե Ժանեյրո, շատ էկզոտիկ ու գեղեցիկ քաղաք է:
(?)Քո մարզաձևի հետ կապված վատ հիշողություն:
(!)Ձյուդոն ինձ միայն լավ հիշողություններ է տվել:
(?)Ձյուդոյից բացի քո ամենասիրած մարզաձևերը:
(!)Ֆուտբոլ ու հունահռոմեական ոճի ըմբշամարտ:
(?)Հայ մարզիկներից ո՞ւմ ելույթն է Օլիմպիական խաղերում քեզ դուր եկել:
(!)Անկախ Հայաստանի առայժմ միակ չեմպիոնի` ըմբիշ Արմեն Նազարյանի ելույթն է տպավորվել իմ մեջ:
(?)Երազանքները դառնում են իրականություն, երբ…
(!)Հաղթող ես դուրս գալիս:
(?)Ինչքան շատ ենք մենք օգնում մարդկանց, այնքան …
(!)Բարի ենք դառնում:
(?)Ես միշտ չէ, որ գիտեմ, թե…
(!)Ինչ կլինի վաղը:
(?)Առանց երևակայության մարդը …
(!)Մարդ չէ:
(?)Պարտությունները հիշելով…
(!)Վատ ապրումներ եմ ունենում:





