(?)Բռնցքամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:
(!)Երբ 2001 թվականին դարձա Հայաստանի չեմպիոն:
(?)Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
(!)Այդքան էլ չէ:
(?)Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
(!)Շատ վաղուց, մոտ 6-7 տարի առաջ:
(?)Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
(!)800 դրամ:
(?)Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
(!)Այո, կծու չիփսեր:
(?)Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
(!)Որ կողքիններին չնայեն (ծիծաղում է):
(?)Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը:
(!)Չգիտեմ:
(?)Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
(!)Որ ասում են պատրաստ կլինեն 5 րոպեից, բայց մոտ կես ժամ ստիպված ես լինում սպասել:
(?)Ի՞նչ տարբերություններ ունեն հայերն ու անգլիացիները:
(!)Անգլիացիները շատ պպարտաճանաչ են են, ինչը չես ասի հայերի մասին:
(?)Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
(!) «32 ատամ»:
(?)Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:
(!)Հրանտ Շահինյանը:
(?)Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
(!)2008 թվականին Պեկինի խաղերում:
(?)Քո նախընտրած հանգստի տարբերակը:
(!)Ես շատ եմ սիրում ակտիվ հանգիստ:
(?)Քո սիրած մուլտֆիլմը:
(!)«Թոմն ու Ջերին», աղջիկս էլ է սիրում, միասին նայում ենք:
(?)Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
(!)Երկար ժամանակ է հավաքի եմ ու չեմ տեսել:
(?)Երբեմն ես կարոտում եմ…
(!)Ընտանիքիս:
(?)Երբ ես փոքր էի, երազում էի…
(!)Դառնալ աշխարհի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն:
(?)Իմ անունը դրել են Անդրանիկ, որովհետև…
(!)Պապիկիս անունն է:
(?)Ես սիրում եմ գումար ծախսել…
(!)Խնջույքների ու նվերների վրա:
(?)Ինձ խենթացրել է…
(!)Վատիկանի ճարտարապետությունը:
(?)Բոլորից համեղ պատրաստում է ….
(!)Կինս:





