AM
19 Հուլիս 2012 - 17:02 AMT

2,5 րոպե ազատ ոճի ըմբիշի հետ

(?)Ըմբշամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:

(!)Առաջին անգամ երբ գորգ դուրս եկա, ամեն ինչ հիանալի ստացվեց, որովհետև մինչ այդ տանը եղբորս հետ միշտ մենամարտում էի, ու մեր տունը կարծես դահլիճ լիներ: Միանգամից զգացի, որ իմն է ըմբշամարտը:

(?)Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:

(!)Այդքան էլ չէ:

(?)Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:

(!)Թանկ է երևի:

(?)Սիրո՞ւմ ես չիփս ուտել:

(!)Սիրում եմ, բայց շատ չեմ ուտում:

(?)Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:

(!)Ես չեմ փակում: Կարծեմ, ոնց որ չեն փակում: Սրանից հետո ուշադիր կլինեմ փռշտալիս:

(?)Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել գլխավոր մարզիչդ:

(!)68 կգ:

(?)Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:

(!)Շատ բան: Բայց կառանձնացնեմ անլրջությունը:

(?)Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:

(!)Չգիտեմ: Որ Օլիմպիական խաղերից վերադառնամ, այն ժամանակ կպատմեմ ձեզ առանձնահատկությունների մասին:

(?)Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:

(!) «Վիտամին ակումբ», «Քոմեդի քլաբ»: Սիրում եմ նաև քաղաքական հաղորդումներ դիտել:

(?)Ո՞վ է հայ առաջին Օլիմպիական չեմպիոնը:

(!)Ամոթ է, բայց չգիտեմ:

(?)Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:

(!)Պեկինի, բոլորն էլ բրոնզե մեդալներ:

(?)Քո նախընտրած հանգստի տարբերակը:

(!)Ակտիվ հանգիստ չեմ սիրում: Սիրում եմ պառկել իմ սենյակում ու հանգստանալ:

(?)Քո սիրած մուլտֆիլմը:

(!)«Դե սպասիր»:

(?)Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:

(!)Այո, դուրս շատ է եկել:

(?)Երբեմն ես կարոտում եմ…

(!)Ծնողներիս:

(?)Երբ ես փոքր էի երազում էի…

(!)Օլիմպիական ոսկե մեդալի մասին:

(?)Իմ անունը դրել են Դավիթ, որովհետև…

(!)Մայրիկիս սիրած անունն է:

(?)Ես սիրում եմ գումար ծախսել…

(!)Շորեր և համով ուտելիք գնելու վրա:

(?)Ինձ խենթացնում է, երբ …

(!)Հաղթում եմ:

(?)Բոլորից համեղ պատրաստում է …

(!)Մայրիկս: