AM
19 Հուլիս 2012 - 17:42 AMT

Ուիմբելդոնի թենիսի մրցաշարը սկսած 2015-ից, մեկ շաբաթով ավելի ուշ է մեկնարկելու

Ուիմբելդոնի թենիսի մրցաշարը սկսած 2015-ից, մեկ շաբաթով ավելի ուշ է մեկնարկելու, հաղորդում է լաուն-թենիսի և կրոկետի Համաանգլիական ակումբի մամլո ծառայությունը:

Այս խաղաշրջանում Ուիմբելդոնը կայացել է հունիսի 25-հուլիսի 8` «Ռոլան Գարոսի» ավարտից 2 շաբաթ անց:

«Սա թենիսիստների ավելի շատ ժամանակ կունենան վերականգնվելու և «Ռոլան Գարոսի» հողե գետնից Ուիմբելդոնի խոտածածկին անցնելու համար»,-հայտարարել է ակումբի ղեկավար Ֆիլիպ Բրուքը: