AM
20 Հուլիս 2012 - 06:26 AMT

2,5 րոպե հունահռոմեական ոճի ըմբիշի հետ

(?)Բնութագրիր քեզ:

(!)Կամային ըմբիշ եմ, բայց ամենակարևորն ինձ համար լավ մարդ լինելն է: Շատ եմ սիրում ընկերներիս ու սիրում եմ նրանց օգնել:

(?)Ի՞նչ սովորություններ ունես:

(!)Սիրում եմ երեկոյան զբոսնել, քանի որ այդպես հանգստանում եմ:

(?)Քո ուժեղ և թույլ կողմերը:

(!)Ուժեղ` նպատակասլաց եմ ու ամեն ինչ անում եմ, որ հասնեմ իմ ուզածին:

(?)Իսկ թույլը:

(!)Երևի, որ շուտ եմ բռնկվում:

(?)Քո սիրած երգը:

(!)Հայկական երաժշտություն եմ սիրում լսել:

(?)Տեղ, որտեղ լիովին հանգստանում ես:

(!)Բնության գրկում:

(?)Քո ամենամոտ ընկերը:

(!)Ըմբիշ Արման Պապյանը:

(?)Ի՞նչ է ընկերությունը:

(!)Շատ թանկ ու անփոխարինելի բան է: Միշտ մարդ կարիք է ունենում ընկերների, ու ես շատ եմ սիրում իմ ըկներներին, որոնք ինձ համար անփոխարինելի են:

(?)Ինչ երբեք չես անի:

(!)Չեմ դավաճանի ընկերներիս ու հայրենիքս:

(?)Ի՞նչը կարող է քեզ հավասարակշռությունից հանել:

(!)Որ մենամարտի ժամանակ հնարքս չի ստացվում, շատ եմ բարկանում: Իսկ կյանքում հանգիստ մարդ եմ:

(?)Դու դարձել ես ըմբիշ, որովհետև…

(!)Այլ կերպ չէր կարող լինել:

(?)Ինձ թվում է, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր…

(!)Չափից շատ բարի են:

(?)Օլիմպիադա մեկնող մարզիկը մտածում է…

(!)Միայն հաղթանակի մասին:

(?)Եթե մի օր հանդիպեմ ոսկե ձկնիկի կխնդրեմ երեք բան…

(!)Դառնալ Օլիմպիական չեմպիոն, ունենալ երջանիկ ընտանիք ու ապահով կյանք: