Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում չեխական «Վիկտորիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, 3:1 հաշվով հաղթել է Վրաստանի փոխչեմպիոն «Մետալուրգին»:
Կիսապաշտպան Էդգար Մալաքյանը խաղում էր «Վիկտորիայի» հիմնական կազմում և փոխարինվել է 2-րդ խաղակեսում: 14-րդ րոպեին հաշիվը բացել է «Վիկտորիան», ապա «Մետալուրգը» վերականգնել է հաշիվը:
2-րդ խաղակեսում գոլի հեղինակ են դարձել միայն չեխերը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:





