(?)Լողի հետ կապված քո առաջին հիշողությունը:
(!)Առաջին մրցմանս հետ է կապված, որը տեղի է ունեցել 1998 թվականին Մոսկվայում Համաշխարհային պատանեկան խաղերի ժամանակ:
(?)Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
(!)Հա:
(?)Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
(!)Մինչև Ծաղկաձորում հավաքի գալը:
(?)Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
(!)600 դրամ:
(?)Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
(!)Ոչ այդքան:
(?)Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
(!)Չգիտեմ:
(?)Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
(!)Շատ բաներ կան:
(?)Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
(!)Չունեն:
(?)Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
(!)Դժվարանում եմ մտաբերել:
(?)Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:
(!)Հրանտ Շահինյանը:
(?)Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
(!)Պեկինի:
(?)Քո նախընտրած հանգստի տարբերակը:
(!)Քնել:
(?)Քո սիրած մուլտֆիլմը:
(!)«Թոմն ու Ջերին»:
(?)Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
(!)Ուշադրություն չեմ դարձրել:
(?) Երբ ես փոքր էի, երազում էի…
(!)Օլիմպիադայի մասնակցել:
(?)Իմ անունը դրել են Միքայել, որովհետև…
(!)Պապիկիս անունն է:
(?)Ես սիրում եմ գումար ծախսել…
(!)Սիրում եմ (ծիծաղում է):
(?)Ինձ խենթացնում է, երբ ….
(!)Մարդիկ չեն ընդունում իրենց սխալը:
(?)Բոլորից համեղ պատրաստում է ….
(!)Մայրիկս:





