AM
21 Հուլիս 2012 - 06:26 AMT

2,5 րոպե ծանրորդի հետ

(?)Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:(!)14 տարեկան էի, ու առաջին մրցմանն էի մասնակցում Ավստրալիայում: Հիշում եմ, ոնց էի հուզվել ու հարթակի վրա վախեցած դողում էի:

(?)Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:

(!)Այո, ես ձախլիկ եմ, բայց գեղեցիկ եմ գրում:

(?)Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:

(!)Մի քանի ամիս առաջ, երբ հավաքի էինք Աբովյանում ու ավտոբուսով գնացի Երևան:

(?)Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:

(!)Երևի 400 դրամ:

(?)Սիրո՞ւմ ես չիփս ուտել:

(!)Մեկ-մեկ:

(?)Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:

(!)Չգիտեմ:

(?)Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել հայրդ` Յուրի Վարդանյանը:

(!)82,5 կգ:

(?)Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:

(!)Որ մի օր կարող են շատ ուրախ լինել, բայց մյուս օրն այնքան վատ վարվեն հետդ, որ զարմանաս:

(?)Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու ամերիկացիները:

(!)Նմանություն չգիտեմ, բայց տարբերություններ շատ ունեն: Հայերը շատ շնորքով են:

(?)Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:

(!)Հեռուստացույց շատ չեմ նայում: Ավելի շատ կինոներ եմ դիտում:

(?)Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:

(!)Չգիտեմ:

(?)Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:

(!)Պեկինի:

(?)Քո նախընտրած հանգստի տարբերակը:

(!)Պառկեմ ու կինո նայեմ: Հանգստանում եմ նաև մեքենա քշելով:

(?)Քո սիրած մուլտֆիլմը:

(!)«Առյուծ արքան»

(?)Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:

(!)Չեմ տեսել:

(?)Երբեմն ես կարոտում եմ…

(!)Ամերիկայի ընկերներիս:

(?)Երբ ես փոքր էի երազում էի…

(!)Օլիմպիական չեմպիոն դառնալ:

(?)Իմ անունը դրել են Նորայր, որովհետև… (!)Պապիկիս անունն է:

(?)Ես սիրում եմ գումար ծախսել…

(!)Ուտելիքի վրա:

(?)Ինձ խենթացնում է, երբ …

(!)Պետավտոտեսուչն անիմաստ կանգնեցնում է մեքենան:

(?)Բոլորից համեղ պատրաստում է …

(!)Մայրիկս: