AM
21 Հուլիս 2012 - 07:08 AMT

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Մ-17 տարեկանների ընտրանուն

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 2:1 հաշվով պարտության է մատնել Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանուն:

Հայաստանի ընտրանիների միջև ստուգողական հանդիպումը կայացել է հուլիսի 20-ին Հանքավանի մարզաբազայում: Մինչև 19 տարեկանների ընտրանու կազմում 58-րդ և 72-րդ րոպեներին աչքի է ընկել Վիուլեն Այվազյանը: Հանդիպման 66-րդ րոպեին էլ գոլի հեղինակ է դարձել Նորայր Տիգրանյանը: