Լոնդոնի Օլիմպիական խաղերի փակմանը 2008թ. հետո առաջին անգամ ելույթ կունենա Spice Girls խումբը, հայտնում է The Telegraph-ը:
Հայտնի կոլետիվի մենակատարներ Ջերի Հոլլիուելի, Էմմա Բարտոնի, Մելանի Չիսհոլմի, Մելանի Բրաունի և Վիկտորիա Բեքհեմի համատեղ ելույթը համերգի մաս կկազմի, որին կմասնակցեն նաև բրիտանացի այլ աստղեր:
Վերջին անգամ խումբը հավաքվել էր 2007-2008թթ. համաշխարհային շրջագայության նպատակով:





