AM
21 Հուլիս 2012 - 12:00 AMT

2,5 րոպե ձյուդոիստի հետ

(?)Բնութագրիր քեզ:

(!)Հանգիստ և նպատակասլաց:

(?)Ի՞նչ սովորություններ ունես:

(!)Եվ լավ և վատ (ծիծաղում է):

(?)Քո ուժեղ կողմերը:

(!)Եթե իմ առջև նպատակ եմ դնում, անպայման այն իրագործում եմ:

(?)Քո սիրած գիրքը:

(!)Ճիշտն ասած, ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում գրքեր կարդալ:

(?)Ի՞նչ ֆիլմեր ես նախընտրում:

(!)Հայկական ֆիլմեր:

(?)Խոհանոցում շա՞տ ես լինում և ի՞նչ ես սիրում պատրաստել:

(!)Հազվադեպ եմ ինչ որ բան պատրաստում, բայց եթե նման բան լինում է, ապա` ձվածեղ:

(?)Ըստ քեզ ամենագեղեցիկ քաղաքը:

(!)Ռիո դե Ժանեյրոն, քանի որ այն նման չէ որևէ քաղաքի և իր գեղեցկությամբ ու գույներով տարբերվում է մյուսներից:

(?)Քո անմոռանալի ելույթը:

(!)2009 թվականի աշխարհի առաջնությունում է եղել, երբ ինձ հաջողվել է բրոնզե մեդալ նվաճել: Մեր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Գեորգի Զանտարային եմ կարողացել հաղթել, այդ պատճառով էլ այդ ելույթն առանձնահատուկ է ինձ համար:

(?)Քո սիրած մարզիկը:

(!)Չունեմ սիրած մարզիկներ:

(?)Քո մարզաձևի հետ կապված վատ հիշողություններ:

(!)Յուրաքանչյուր պարտություն վատ հիշողություն է դառնում:

(?)Ձյուդոյից բացի քո ամենասիրած 3 մարզաձևերը:

(!)Ֆուտբոլ, ըմբշամարտ և հոկեյ:

(?)Օլիմպիական խաղերում հայ մարզիկներից ո՞ւմ ելույթն է քեզ հատկապես դուր եկել:

(!)Բոլոր նրանց, ում հաջողվել է մեդալ նվաճել:

(?)Երազանքները դառնում են իրականություն, երբ…

(!)Իրականանում են:

(?)Ինչքան շատ ենք մենք օգնում մարդկանց, այնքան…

(!)Մեզ ավելի լավ ենք զգում:

(?)Ես միշտ չէ, որ գիտեմ, թե …

(!)Ես ճիշտ եմ անում:

(?)Առանց երևակայության մարդը …

(!)Միօրինակ ու ձանձրալի է:

(?)Պարտությունները միշտ հիշելով`…

(!)Ուժեղանում եմ: