AM
23 Հուլիս 2012 - 06:30 AMT

2,5 րոպե ծանրորդի հետ

(?)Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:

(!)Առաջին անգամ, երբ մտել եմ մարզադահլիճ, շատ եմ վախեցել ծանրաձողից: Այն ժամանակ անձնական քաշս 37 կգ էր ու փորձեցի բարձրացնել այն: Բոլորը ծիծաղեցին,կարծելով, որ չեմ դիմանա ծանրությանը: Բայց ես ապացուցեցի, որ ես Հռիփսիմեն եմ:

(?)Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:

(!)Այո:

(?)Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:

(!)3 տարի առաջ, հետո մեքենա եմ գնել:

(?)Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:

(!)Չգիտեմ (ծիծաղում է):

(?)Սիրո՞ւմ ես չիփս ուտել:

(!)Այո, շատ եմ սիրում կծու չիփս:

(?)Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:

(!)Վայ, երևի բնազդաբար: Ես շատ բարձր եմ փռշտում (ծիծաղում է):

(?)Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը:

(!)80 կգ:

(?)Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում տղամարդկանց մեջ:

(!)Ես ծանրորդ տղաների հետ եմ շփվում, լավ ու հավասարակշռված տղաներ են: Հա, հիշեցի, գլուխ գովելը:

(?)Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:

(!)Չգիտեմ:

(?)Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:

(!)«Վիտամին ակումբը»:

(?)Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:

(!)Յուրի Վարդանյանը:

(?)Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:

(!)2008-ին:

(?)Քո սիրած մուլտֆիլմը:

(!) «Թոմն ու Ջերին»:

(?)Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:

(!)Ուշադրություն չեմ դարձրել:

(?)Երբեմն ես կարոտում եմ…

(!)Ծնողներիս:

(?) Երբ ես փոքր է, երազում էի…

(!)Օլիմպիական չեմպիոն դառնալ:

(?)Իմ անունը դրել են Հռիփսիմե, որովհետև…

(!)Սրբի անուն է:

(?)Ես սիրում եմ գումար ծախսել…

(!)Կանացի պարագաների վրա:

(?)Ինձ խենթացնում է, երբ ….

(!)Ինձ հունից հանում են:

(?)Բոլորից համեղ պատրաստում է ….

(!)Մայրիկս: