Մեկնարկել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը: Կրասնոդարի «Կուբանը» առաջին խաղում 0:2 հաշվով պարտություն է կրել «Անժիից»:
Խաղի ավարտից հետո «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին ասել է, որ շատ սուր պահեր կային 2 դարպասների մոտ էլ, ֆուտբոլը բավականին բաց էր:
«Իհարկե, մեզ շատ բան էր հաջողվում անել, սակայն անել ամենակարևորը` պահպանել զգոնությունը խփված գնդակից հետո:
Մենք ևս բազմաթիվ վտանգավոր պահեր ենք ստեղծել, սակայն գոլ խփել այդպես էլ չստացվեց»,- Պիզելլի խոսքը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Կուբանի» հաջորդ խաղը «Մորդովայի» հետ է` հուլիսի 27-ին:





