AM
23 Հուլիս 2012 - 07:59 AMT

Լոնդոնում ավարտին են մոտենում ամառային Օլիմպիադայի վերջին նախապատրաստությունները

Բրիտանական մայրաքաղաքում ավարտին են մոտենում ամառային Օլիմպիադայի վերջին նախապատրաստական աշխատանքները: Մինչ խաղերի մեկնարկը մնում է 5 օրից էլ քիչ: Հուլիսի 27-ին կմեկնարկի Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությունը:

Ըստ նախնական տվյալների, գրեթե 4 մլրդ մարդ կհավաքվի էկրանների մոտ, դիտելու համար Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

Օլիմպիական իրադարձություններին հետևելու են ավելի քան 28 հազար բրիտանացի և արտասահմանցի լրագրողներ: