AM
23 Հուլիս 2012 - 09:44 AMT

Հռոմի պապը հուսով է, որ Օլիմպիական խաղերը կնպաստեն աշխարհում խաղաղեցմանն ու հաշտեցմանը

Հռոմի Բենեդիկտոս XVI Պապը հույս է հայտնել, որ Լոնդոնում ուրբաթ օրը բացվող Օլիմպիական խաղերը կնպաստեն ողջ երկրագնդի վրա առկա ռազմական հակամարտություններում խաղաղության հաստատմանը, հաղորդել է Վատիկանի ռադիոն:

Անգլիայի և Ուելսի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը Օլիմպիադայի ժամանակ կկազմակերպեն երիտասարդական ճամբար, որը կգործի օգոստոսի 1-13:

Լոնդոնի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 27-օգոստոսի 12-ը: