AM
23 Հուլիս 2012 - 11:08 AMT

2,5 րոպե հեռացատկորդի հետ

(?)Բնութագրիր քեզ:

(!)Հանգիստ ու նպատակասլաց:

(?)Քո ուժեղ և թույլ կողմերը:

(!)Չգիտեմ ուժեղ է թե թույլ, բայց ես ընտանեկան մարդ եմ ու չեմ կարողանում երկար ժամանակ բացակայել տնից:

(?)Քո սիրած երաժշտական ոճը:

(!)Բլյուզ և ջազ:

(?)Սիրելի ուտելիքը:

(!)Խորոված:

(?)Տեղ, որտեղ հանգստանում ես

(!)Տանը կամ ընկերներիս հետ:

(?)Իսկ ի՞նչ է ընկերությունը քեզ համար:

(!)Երկար կարելի է խոսել այս թեմայի շուրջ: Բայց կարճ ասեմ, որ ընկերն այն մարդն է, որ կողքիդ է լինում ոչ միայն ուրախության, այլ նաև տխրության ու դժվար պահերին:

(?)Ի՞նչը կարող է քեզ հավասարակշռությունից հանել:

(!)Կոնկրետ չեմ կարող ասել, բայց հնարավոր է մի չնչին բան մարդուն հավասարությունից հանել ու ինչ-որ գլոբալ բան լինի ու հանգիստ լինես:

(?)Դու դարձել ես հեռացատկորդ, որովհետև…

(!)Ես ինքս եմ այդպես ցանկացել:

(?)Ինձ թվում է, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր…

(!)Շատ բաների են արժանի, բայց միշտ չէ, որ թողնում են հասնել դրանց:

(?)Օլիմպիադա մեկնող մարզիկը մտածում է…

(!)Հաղթանակի մասին, անկախ նրանից ուժեղ է ինքը, թե ոչ:

(?)Եթե մի օր հանդիպեմ ոսկե ձկնիկի կխնդրեմ երեք բան…

(!)Որ մեր ընտանիքում ամեն ինչ լավ լինի, սպորտային հաջողություններ ունենամ ու հեռու լինեմ վնասվածքներից: