AM
23 Հուլիս 2012 - 14:11 AMT

2,5 րոպե ազատ ոճի ըմբիշի հետ

(?)Ըմբշամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:

(!)Երբ առաջին անգամ գնացի մարզադահլիճ, այդ պահն է հատկապես տպավորվել:

(?)Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:

(!)Ոչ:

(?)Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:

(!)Շատ վաղուց է չեմ օգտվել, վերջին անգամ ավտոբուսով գնացել եմ մրցավայր:

(?)Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:

(!)Չգիտեմ, Հայաստանում գնումներ չեմ կատարում:

(?)Սիրո՞ւմ ես չիփս ուտել:

(!)Չեմ սիրում:

(?)Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:

(!)Երևի բնազդաբար:

(?)Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը:

(!)63:

(?)Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:

(!)Օյ, ոչինչ էլ չի զարմացնում:

(?)Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:

(!)Չգիտեմ, երևի չունեն:

(?)Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:

(!)Հեռուստացույց չեմ սիրում դիտել:

(?)Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:

(!)Ալբերտ Ազարյանը:

(?)Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:

(!)Երևի Պեկինի խաղերում:

(?)Քո նախընտրած հանգստի տարբերակը:

(!)Սիրում եմ հանգստանալ Դուբայում կամ էլ Կիսլովոդսկում:

(?)Քո սիրած մուլտֆիլմը:

(!)Չունեմ սիրած մուլտֆիլմ:

(?)Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:

(!)Չեմ տեսել:

(?)Երբեմն ես կարոտում եմ…

(!)Ընտանիքիս:

(?)Երբ ես փոքր էի, երազում էի…

(!)Հայտնի մարզիկ դառնալ:

(?)Իմ անունը դրել են Հաջիմուրադ, որովհետև…

(!)Ծնողներս են այդպես ցանկացել:

(?)Ես սիրում եմ գումար ծախսել…

(!)Մեքենաների վրա:

(?)Բոլորից համեղ պատրաստում է ….

(!)Նայած, թե ինչ կերակրատեսակ: