(?)Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:
(!)Այդ հիշողությունը կապված է իմ առաջին մարզման հետ: Մի անգամ փողոցում պատահաբար հանդիպեցինք իմ մարզիչ Աշոտ Մխիթարյանին, նա կնոջ հետ զբոսնում էր, և մեծ եղբայրս ասաց նրան, որ մյուս օրվանից գնալու եմ մարզվելու:
(?)Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
(!)Այո:
(?)Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
(!)Երևի անցած տարի Ֆրանսիայում:
(?)Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
(!)Չգիտեմ (ծիծաղում է):
(?)Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
(!)Այո:
(?)Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
(!)Բնազդաբար:
(?)Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը:
(!)Չգիտեմ:
(?)Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
(!)Նրանց ամեն ինչ տեսնելու ունակությունը:
(?)Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
(!)Չունեն:
(?)Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
(!)Այս վերջին 8 ամիսների ընթացքում հեռուստացույց չեմ նայել:
(?)Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:
(!)Հրանտ Շահինյանը:
(?)Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
(!)2008-ի Օլիմպիական խաղերում:
(?)Քո նախընտրած հանգստի տարբերակը:
(!)Նախընտրում եմ հանգստանալ ծովափնյա երկրներում, բոլորից առանձին: Շատ եմ սիրում հանգստանալ Թաիլանդում:
(?)Քո սիրած մուլտֆիլմը:
(!)«Առյուծ արքան»:
(?)Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
(!)Չէ (ծիծաղում է):
(?)Երբեմն ես կարոտում եմ…
(!)Մայրիկիս, ինչպես միշտ:
(?)Երբ ես փոքր էի, երազում էի…
(!)Մեծանալ (ծիծաղում է):
(?)Իմ անունը դրել են Տիգրան, որովհետև…
(!)Պապիկս հայրենասեր էր և անունս դրել է Տիգրան Մեծի պատվին:
(?)Ես սիրում եմ գումար ծախսել…
(!)Նպատակին:
(?) Բոլորից համեղ պատրաստում է ….
(!)Իհարկե, մայրիկս:





