AM
24 Հուլիս 2012 - 06:56 AMT

Յուրա Մովսիսյան. Միշտ էլ հաճելի է խաղաշրջանը հաղթանակով սկսել

«Կրասնոդարի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության առաջին տուրում «Ռուբինի» դարպասին 2 գնդակ է խփել, ընդգծել է, որ իր թիմը խաղի ընթացքում փորձել է իրականացնել նախատեսված ծրագիրը:

Նա նաև գոհունակություն է հայտնել խաղի արդյունքների վերաբերյալ:

« Միշտ էլ հաճելի է խաղաշրջանը հաղթանակով սկսել: «Ռուբինին» հաղթելը կրկնակի անգամ հաճելի է: Խաղը բարդ էր, սակայն մենք ունեինք ծրագիր, որը փորձում էինք իրականացնել: Թիմն ուզում էր հաղթել»,-Մովսիսյանի խոսքը հաղորդում է sport-express.ru-ն:

Մովսիսյանը խոստովանել է, որ ռուսական լիգան ուժեղ է, ուստի դժվար է կանխատեսումներ անել. «Մենք ցանկանում ենք ավելի լավ հանդես գալ, քան նախորդ խաղաշրջանին: Ցանկանում ենք ուժեղ լինել, ցանկանում ենք հաղթել»: