Twitter կդառնա Լոնդոնի Օլիմպիադայի «պաշտոնական մեկնաբանը»: Միկրոբլոգի տերերի հետ համաձայնագիրը կնքել է ամերիկյան NBCUniversal հեռուստաընկերությունը: Պայմանագիրը նախատեսում է Twitter-ում հրապարակումներ և նորությունների հղումներ, սյուժեներ, մարզիկների և մարզիչների հետ հարցազրույցներ:
Twitter-ում կարծում են, որ Լոնդոնի խաղերը բեկումնային կլինեն ընկերության համար` բարձրացնելով վերջինիս հանրաճանաչությունը և ավելացնելով եկամուտները: Խաղերի ընթացքում Twitter-ում կհայտնվեն այնպիսի ընկերությունների գովազդներ, ինչպիսիք են General Electric և Procter & Gamble-ը:





