Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Օլիմպիադայում կխաղա Nike GS նոր խաղակոշիկներով, որոնք իրենց մեջ համադրում են շրջակա միջավայրի մասին հոգ տանող վերջին տեխնոլոգիաները:
Nike GS խաղակոշիկները, ինչպես և Բրազիլիայի ազգային հավաքականի մարզահագուստը, ստեղծվել են վերամշակված պլաստիկ շշերից: Դրանք մաքրում են, մանրափոշու վերածում և հալեցնում. այդպես ստեղծվում է հյուսվածքը: Մեկ մարզահագուստի հավաքածուի ստեղծման համար միջինը 13 շիշ է օգտագործվում:
Իտալիայում մշակված Nike GS խաղակոշիկները ստեղծվել են վերամշակված նյութերի կիրառմամբ:





