(?)Բնութագրիր քեզ:
(!)Ռեալիստ, ոչ թե տվյալ պահով ապրող, այլ հեռուն նայող մարդ: Փորձում եմ այնպես անել, որ գոնե իմ շրջապատի մարդկանց համար լավ լինի:
(?)Ի՞նչ սովորություններ ունես:
(!)Ամեն դեպքում, վատ սովորություն չունեմ:
(?)Քո ուժեղ և թույլ կողմերը:
(!)Ուժեղ` դիմացկուն, պայքարող: Թույլ` նյարդային եմ:
(?)Քո սիրած գիրքը:
(!)Փոքր ժամանակ ինձ արգելեն են գիրք կարդալ, որ տեսողության հետ խնդիրներ չունենամ ու դա չխանգարի ճիշտ կրակելուն:
(?)Ի՞նչ ֆիլմեր ես նախընտրում դիտել:
(!)Պատմական ֆիլմեր եմ շատ սիրում:
(?)Ամենագեղեցիկ քաղաքը:
(!)Ինձ շատ են դուր եկել Բրատիսլավան և Սոֆիան:
(?)Քո սիրած մարզիկը:
(!)Նա իմ ընկերն է, կրկին հրաձիգ Վլադիմիր Իսակովը: Նա կայուն մարզիկ է ու միշտ կարողացել է մեդալներ նվաճել:
(?)Քո մարզաձևի հետ կապված վատ հիշողություններ:
(!)Ամեն անգամ, երբ պետք է մեկնեմ մրցաշարերի, սահմանն անցնելիս ասում եմ վերջ, էլ չեմ մարզվելու: Կան մաքսատան աշխատողներ, որոնք միշտ մեր զենքերի հետ պրոբլեմներ են ման գալիս ու չեն հասկանում, որ մեր մարզաձևում պետք է զենք տանենք ու կրկին հետ բերենք մեր երկիր: Սա է վատ զգացողությունը, որը, ցավոք, ամեն անգամ ունենում եմ:
(?)Հրաձգությունից բացի քո ամենասիրած երեք մարզաձևերը:
(!)Հոկեյ, ջրացատկ ու թենիս:
(?)Երազանքները դառնում են իրականություն, երբ…
(!)Մարդ հասնում է նրանց ու երջանիկ է լինում:
(?)Ինչքան շատ ենք մենք օգնում մարդկանց, այնքան…
(!)Ավելի վատ է լինում մեզ համար:
(?)Ես միշտ չէ, որ գիտեմ…
(!)Իրականում մենք բոլորս էլ ոչինչ չգիտենք:
(?)Առանց երևակայության մարդը…
(!)Շատ ծանր մարդ է:
(?)Պարտությունները միշտ հիշելով…
(!)Ավելի ես կոփվում:





