Ռուսաստանի օլիմպիական հավաքականի անդամ Իգոր Պոխոմենկոն ընդգծել է, որ Օլիմպիական ավանի համարներում շատ շոգ է և գիշերները գրեթե անհնար է քնել, քանի որ չկան օդորակիչներ:
« Հիմա շատ շոգ է և համարներում գիշերները դժվար է քնել, պատուհանն էլ չի բացվում: Սակայն սպասվում են անձրևներ, կարծում եմ` ամեն ինչ լավ կլինի»,-Պախոմենկոյի խոսքը մեջբերում է «Ռ-Սպորտը»:





