AM
25 Հուլիս 2012 - 06:40 AMT

2,5 րոպե ծանրորդի հետ

(?)Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:

(!)Հատկապես տպավորվել է Եվրոպայի առաջնության ժամանակ իմ հաղթական ցատկը:

(?)Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:

(!)Այդքան էլ վատը չէ:

(?)Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:

(!)Շատ վաղուց:

(?)Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:

(!)250-300 դրամ:

(?)Սիրո՞ւմ ես չիփս ուտել:

(!)Այո:

(?)Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:

(!)Մտածում են:

(?)Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը:

(!)56:

(?)Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:

(!)Դժվար հարց է, երևի գեղեցկությունը:

(?)Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:

(!)Համեստությամբ են նման:

(?)Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:

(!)Առաջ «Իմ չաղ հայկական հարսանիքն էր» (ծիծաղում է):

(?)Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:

(!)Հրանտ Շահինյանը:

(?)Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:

(!)Պեկինի Օլիմպիական խաղերում:

(?)Քո նախընտրած հանգստի տարբերակը:

(!)Սիրում եմ ծովափնյա հանգիստը:

(?)Քո սիրած մուլտֆիլմը:

(!) «Դե սպասիր»:

(?)Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:

(!)Այնքան երկար ժամանակ է քաղաքում չեմ եղել, որ չեմ տեսել: Կարծում եմ լավը կլինի:

(?)Երբեմն ես կարոտում եմ…

(!)Ընտանիքիս և ընկերներիս:

(?)Երբ ես փոքր էի, երազում էի…

(!)Մեքենա ունենալ:

(?)Իմ անունը դրել են Առաքել, որովհետև…

(!)Պապիկիս անունն է:

(?)Ես սիրում եմ գումար ծախսել…

(!)Ժլատություն չեմ սիրում:

(?)Բոլորից համեղ պատրաստում է ….

(!)Մայրիկս: