AM
25 Հուլիս 2012 - 09:12 AMT

Հուլիսի 27-ին` սկսած առավոտվա 8:12-ից, Բիգ Բենը 40 անգամ կխփի` ազդարարելով Օլիմպիադայի մեկնարկը

Բիգ Բենը հուլիսի 27-ին Լոնդոնի ժամանակով 8:12-ից սկսած, 3 րոպեների ընթացքում կխփի 40 անգամ` ազդարարելով 2012թ Օլիմպիադայի մեկնարկը: Այդ պահին ողջ Բրիտանիայում կհչեն եկեղեցական, թագավորական ՌԾՈւ նավերի և բոլոր տիպի զանգերը…

Այս ակցիային կարող է մասնակցել յուրաքանչյուրը: Գաղափարը պատկանում է բրիտանացի ժամանակակից նկարիչ Մարտին Կրիդին, որն այս ակցիան կոչել է «Գործ № 1197»:

Այդ երեք րոպեները կհեռարձակեն BBC Breakfast-ը, Radio 4-ը, Radio 2-ը և 5 live-ը, ինչպես նաև տեղական ռադիոկայանները: