«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը խոստովանել է, որ Յուրա Մովսիսյանի որակավորումը որպես ֆուտբոլիստ, իր մոտ որևէ կասկած չի առաջացնում:
«Այս 1.5 տարիների ընթացքում Մովսիսյանը ցույց է տվել, որ կարելի է չկասկածել նրա ուժերին: Նա իսկական առաջատար է` ինչպես մեր թիմի, այնպես էլ Հայաստանի հավաքականի»,-Մուսլինի խոսքը հաղորդում է sport-express.ru-ն:
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչն ասել է, որ դեռևս միայն Մովսիսյանին է տեսնում որպես 11-մետրանոցների հիմնական իրացնող, եթե որևէ չկանխատեսված բան տեղի չունենա:
Առաջնության առաջին տուրից հետո «Կրասնոդարը» հավաքել է 3 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի հուլիսիս 30-ին «Թերեքի» դեմ:





