(?)Մարմնամարզության հետ կապված քո առաջին հիշողությունը:
(!)Հիշում եմ, որ Ֆինլյանդիայում պետք է Եվրոպայի առաջնության մասնակցեի, այդ ժամանակ Իսլանդիայի հրաբուխի պատճառով թռիչքներ չէին լինում, ու պարզ դարձավ, որ չենք կարող մեկնել այնտեղ: Եվ երբ մրցաշարին մեկ օր էր մնացել, պարզվեց, որ թռիչք լինելու է, ու նորից ճամպրուկներս հավաքեցի ու մեկնեցի այդ մրցաշարին: Գիշերը ժամանեցինք, հաջորդ օրն արդեն ելույթ ունեցա:
(?)Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
(!)Անկեղծ ասաց ոչ:
(?)Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
(!)Վերջին անգամ Վրաստանում հավաքի ժամանակ եմ օգտվել:
(?)Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
(!)Չգիտեմ:
(?)Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
(!) Այո սիրում եմ:
(?)Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
(!)Բնազդաբար երևի:
(?)Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
(!)Անշնորհքությունը:
(?)Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
(!)Ես Լոնդոնում եղել եմ ու կարող եմ ասել, որ նման չեն:
(?)Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
(!)Սիրած հաղորդում չունեմ:
(?)Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:
(!)Հրանտ Շահինյանը:
(?)Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
(!)Պեկինի:
(?)Քո նախընտրած հանգստի տարբերակը:
(!)Ընկերներիս հետ եմ սիրում հանգստանալ:
(?)Քո սիրած մուլտֆիլմը:
(!)«Թոմն ու Ջերին»:
(?)Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
(!)Երկար ժամանակ հավաքների եմ եղել, չեմ տեսել:
(?)Երբեմն ես կարոտում եմ…
(!)Հայրենիքս:
(?)Երբ ես փոքր էի, երազում էի…
(!)Ֆուտբոլի գնալ:
(?)Ես հիմնականում գումար եմ ծախսում…
(!)Մեքենայիս վառելիքի համար:
(?)Բոլորից համեղ պատրաստում է ….
(!)Մայրիկս





