AM
26 Հուլիս 2012 - 06:16 AMT

2,5 րոպե ծանրորդի հետ

(?)Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:

(!)Հիշում եմ, որ բոլորը տքնաջան պարապում էին, ու միանգամից սիրեցի այս մարզաձևը:

(?)Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:

(!)Ոչ:

(?)Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:

(!)2006 թվականին:

(?)Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:

(!)Չգիտեմ:

(?)Սիրո՞ւմ ես չիփս ուտել:

(!)Այո:

(?)Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:

(!)Չեմ կարող ասել:

(?)Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը:

(!)Չգիտեմ:

(?)Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:

(!)Ոչ մի բան:

(?)Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:

(!)«Բանակում» սերիալն եմ նայում:

(?)Ո՞վ է հայ առաջին Օլիմպիական չեմպիոնը:

(!)Վայ, գիտեմ, բայց չեմ կարողանում հիշել:

(?)Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:

(!)2008 թվականի Պեկինի:

(?)Քո նախընտրած հանգստի տարբերակը:

(!)Ակտիվ հանգիստ եմ սիրում:

(?)Քո սիրած մուլտֆիլմը:

(!)«Թոմն ու Ջերին»:

(?)Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:

(!)Չեմ տեսել:

(?)Երբեմն ես կարոտում եմ…

(!)Ընտանիքիս:

(?)Երբ ես փոքր էի երազում էի…

(!)Օլիմպիական չեմպիոն դառնալու մասին:

(?)Իմ անունը դրել են Արա, որովհետև…

(!)Երևի Արա Գեղեցիկի պատվին:

(?)Ես սիրում եմ գումար ծախսել…

(!)Ընկերներիս հետ:

(?)Բոլորից համեղ պատրաստում է …

(!)Կինս: