AM
26 Հուլիս 2012 - 11:05 AMT

2013թ. մարտի 22-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքմենստանի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել:

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, ՀՖՖ-ի և Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ստորագրվել է պայմանագիր` 2013թ. մարտի 22-ին, Երեւանում Հայաստան-Թուրքմենստան ընկերական հանդիպման անցկացման մասին: