(?)Լող հետ կապված քո առաջին հիշողությունը:
(!)Վախը: Ես շատ էի վախենում ջրից, բայց մի քիչ տանջվելուց հետո անցավ այդ զգացողությունը:
(?)Քո ձեռագիրը գեղեցիկ է:
(!)Չէ երևի:
(?)Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
(!)Ծաղկաձոր գալուց առաջ:
(?)Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
(!)Ճիշտն ասած չգիտեմ:
(?)Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
(!)Այո:
(?)Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
(!)Երևի այդպես ավելի լավ են փռշտում (ծիծաղում է): Նյարդային համակարգն է երևի այդպես կառուցված:
(?)Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում տղամարդկանց մեջ:
(!)Որ ասում են 5 րոպեից կլինեմ, իսկ իրականում գալիս են 20 րոպեից ոչ շուտ:
(?)Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
(!)Կարծում եմ ոչ մի ընդհանուր գծեր չկան:
(?)Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
(!)«Վիտամին ակումբը»:
(?)Ո՞վ է հայ առաջին Օլիմպիական չեմպիոնը:
(!)Հրանտ Շահինյանը:
(?)Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
(!)Չգիտեմ:
(?)Քո նախընտրած հանգստի տարբերակը:
(!)Տանն եմ սիրում հանսգտանալ:
(?)Քո սիրած մուլտֆիլմը:
(!)Մուլտֆիլմեր չեմ նայում:
(?)Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
(!)Չեմ տեսել:
(?)Երբեմն ես կարոտում եմ…
(!)Ընկերներիս:
(?)Երբ ես փոքր էի երազում էի…
(!)Երազանքներ չեմ ունեցել:
(?)Իմ անունը դրել են Անահիտ, որովհետև…
(!)Տատիկս է այդպես ուզել:
(?)Ես սիրում եմ գումար ծախսել…
(!)Պետքական իրերի վրա:
(?)Ինձ խենթացնում է, երբ…
(!)100 հատ 100 մետր եմ լողում (ծիծաղում է):
(?)Բոլորից համեղ պատրաստում է …
(!)Մայրիկս:





