(?)Ըմբշամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:
(!)Երբ 1994 թվականին դարձա Ռուսաստանի չեմպիոն:
(?)Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
(!)Չգիտեմ, որովհետև հիմա շատ հազվադեպ եմ գրում, բայց առաջ գեղեցիկ էր, որովհետև ծնողներս երկրաչափության և ֆիզիկայի ուսուցիչներ էին:
(?)Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
(!)Մոտ 6 ամիս առաջ Նիցցայում տրամվայից եմ օգտվել:
(?)Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
(!)300-500 դրամ:
(?)Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
(!)Ոչ: (?)Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
(!)Երևի նրանց դուրը գալիս է (ծիծաղում է):
(?)Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը:
(!)68:
(?)Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
(!)Չեմ ասի (ծիծաղում է):
(?)Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
(!) Չունեն:
(?)Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
(!)Շատ հաղորդումներ կան:
(?)Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:
(!)Հրանտ Շահինյանը: (?)Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
(!)Պեկինում:
(?)Քո նախընտրած հանգստի տարբերակը:
(!)Որսորդությունը և ձկնորսությունը:
(?)Քո սիրած մուլտֆիլմը:
(!)«Դե սպասիր»:
(?)Երբեմն ես կարոտում եմ…
(!)Իմ երիտադարդությունը: (?)Երբ ես փոքր էի, երազում էի…
(!)Մարզիկի կարիերայի մասին: (?)Իմ անունը դրել են Յուրի, որովհետև…
(!)Այդպիսի սուրբ կա, նրա անունով էլ ինձ կոչել են: (?)Ես սիրում եմ գումար ծախսել…
(!) Հարազատներիս և ընկերներիս նվերներ գնելու վրա:
(?)Բոլորից համեղ պատրաստում է ….
(!)Մայրիկս:





