AM
27 Հուլիս 2012 - 12:55 AMT

Հայաստան- Բելառուս ընկերական խաղի տոմսերը կարժենան 3000- 8000 դրամ

Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն արդեն օգոստոսի 1-ից:Հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերը կարժենան 3000 դրամ, արևելյան տրիբունաինը` 5000 դրամ, իսկ արևմտյանինը`8000:

Այս հանդիպման տոմսերը կվաճառվեն հանրապետական մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և «Հյումմել» խանութներում:

Հայաստան- Բելառուս հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Նշենք, որ այս խաղը պլանավորվում էր անցկացնել «Հրազդանում», որի վերանորոգման աշխատանքները դեռ շարունակվում են: