AM
27 Հուլիս 2012 - 13:52 AMT

Օլիմպիական խաղեր. Հայտնի են հայ լողորդների մրցակիցները

Այսօր կայացել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի լող մարզաձևի վիճակահանությունը:

Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Քոլոյանը հանդես կգա 100 մ ազատ ոճում: Նա նախնական փուլում երրորդ խմբում կմրցի Գվատեմալայի, Արուբայի, Ալբանիայի, Մալթայի, Իրանի, Բոլիվիայի և Գուամի լողորդների հետ: Մրցումը կկայանա հուլիսի 31-ին:

Իսկ ահա Անահիտ Բարսեղյանը, որը ելույթ կունենա 100 մ թիկնալողում, առաջին խմբում է: Նրա մրցակիցները ներկայացնում են Մոնակոն, Հոնդուրասը, Անդորրան և Ուրուգվայը: Բարսեղյանի ելույթը տեղի կունենա հուլիսի 29-ին: