AM
28 Հուլիս 2012 - 14:32 AMT

Օլիմպիական խաղեր. Հրաձիգ Նորայր Բախտամյանին չհաջողվեց մտնել եզրափակիչ

Հուլիսի 28-ին Լոնդոնի Օլիմպիական խաղերում կայացավ հրաձգության 10 մ օդամղիչ ատրրճանակ ձևը:

Հայաստանի փորձառու հրաձիգ Նորայր Բախտամյանը չնայած հաջող սկսեց ելույթը, բայց չկարողացավ մինչև վերջ պահել առավելությունը: Նա վաստակեց 579 միավոր և զբաղեցրեց 16-րդ տեղը: Եզրափակիչ դուրս գալու համար նա պետք է տեղ գտներ լավագույն ութնյակում:

Բախտամյանը ելույթ է ունենալու նաև օգոստոսի 5-ին 50 մ ատրճանակ ձևում: