Հուլիսի 29-ին Օլիմպիական խաղերում պայքարի մեջ է մտել 66 կգ քաշային Արմեն Նազարյանը: Նա 1/16եզրափակչում վստահորեն հաղթել է Ռայմոն Օվինոուին (Պապուա Նոր Գվինեա): Նա կարճ ժամանակում իպպոնով հասել է առավելության:
Հայ ձյուդոիստը 1/8 եզրափակչում է, և նրա մրցակիցը կլինի լեհ Պավել Զագրոդնիկը, ով առավելության է հասել Լեանդրո Կունհայի (Բրազիլիա) նկատմամբ:
Օլիմպիական խաղերի մրցութային առաջին օրը հայ մարզիկներից պայքարից դուրս են մնացել ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ), բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու Նորայր Բախտամյանը (10 մ օդամղիչ ատրրճանակ): Օգոստոսի 5-ին Բախտամյանը ելույթ է ունենալու նաև 50 մ ատրճանակ ձևում:





