Հուլիսի 29-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի հանդիպումները: «Շիրակը» 2:0 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմաբ:
«Ուլիսը» նույն հաշվով զիջել է «Գանձասարին», իսկ «Փյունիկը» 3:0 հաղթել է «Բանանցին»:
«Միկան» և «Շիրակը» վաստակել են 35- ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը: 3-րդ տեղում հանգրվանել է «Իմպուլսը», որը վաստակել է 29 միավոր:





